
ՋՈՒՐԸ ԿՅԱՆՔ Է
Տավուշի մարզի սահմանապահ Բերքաբեր համայնքի տարածքը գտնվում է հակառակորդի նշանառության տակ և պարբերաբար ենթարկվում է գնդակոծության: Համայքի առաջնակարգ խնդիրներից կարելի է նշել խմելու ջրի ջրագծի անցկացումը: 2016 թվականի մայիսին կառուցվեց 1500 մ. ջրագիծ: Այդ գործում իր մասնակցությունն է ունեցել Նոր Ջուղայի կրոնական խորհրդի Հովհաննես Հովհաննես Փուր (Ջունիկ) հիմնադրամը` նվիրաբերելով համապատասխան գումար:
Այսպիսով համայնքի որոշ ընտանիքներ խմելու ջրով ապահովվեցին:
«Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայության ամրապնդում» ծրագիր

Հայ Օգնության Միության Հայաստանի Շրջանային վարչությունը, սահմանամերձ շրջանների խնդիրներն իր դիտակետում ունենալով և առաջնահերթ համարելով ցանկացած աջակցություն սահմանամերձ գյուղերին, 2016թ. համագործակցելով Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի /UNDP/, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ ` իրականացնում է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների զարգացման ծրագիրը:
«Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայության ամրապնդում» ծրագրի շրջանակում մինչև 2020 թվականը Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքների 62.000 բնակիչներ հնարավորություն կունենան մշակելու իրենց համայնքային ծրագրերը` թիրախավորելով ֆինանսավորման համար այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ենթակառուցվածքների վերականգնումը և եկամուտ ստեղծող ծրագրերը:
Ծրագիրը նախատեսում է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում կառուցել առնվազն 90 ջերմատուն:
2016-2018 ընթացքում ՀՕՄ-ի համաֆինանսավորման շրջանակում տեղադրվել է 50 ջերմատների կաթիլային համակարգեր Տավուշի մարզի Դովեղ, Ոսկևան, Բերդավան, Չինարի, Թովուզ, Կողբ, Այգեձոր, Պտղավան, Ակնաղբյուր, Սարիգյուղ համայքներում:






