ՀՕՄ-Ի ՔԱՅԼԵՐԳԸ
ՀԵՂԻՆԱԿ` ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ
[1989Թ.,1990-Ի ՍԿԻԶԲ]
Մենքուխտեալներ հայ օգնութեան սուրբ գործին,
Լոյսի բանակ և գթութեան խաչուհի,
Գոյամարտին մէջ սրբազան մեր դատին`
Ձեզ կը բերենք Հայ Կնոջ սիրտը ոսկի:
Օտար երկրի հովերուն դէմ մոլեգին`
Հայ դպրութեան ջահը պահենք մշտավառ
Եւ թող շունչ տայ հայ օճախի կրակին
Մեր շրթներուն վրայ ծաղկող ամէն բառ:
Մենք ուխտեալներ ՀՕՄ-ի պայծառ դրօշին,
Միշտ կը մնանք արի պահակն անցեալի,
Մինչև ծագի արդարութեան վառ արփին,
Մինչև հասնինք սէգ սարերուն Հայրենի:
ՀՕՄ-Ի ԶԻՆԱՆՇԱՆԸ

- Սիրտ` բարեգործության ու կարեկցության խորհրդանշան
- Խաչ՝ հայ ժողովրդի պաշտոնական կրոնի՝ քրիստոնեության խորհրդանշան
- Սուր` զգոնության և հայրենիքի պաշտպանության խորհրդանիշ (Խաչը սրի կոթն է)
- Արարատ լեռ՝ Հայաստանի հայ ժողովրդի հայրենիքի խորհրդանշան
- Արև՝ ճառագայթներով կրթության, լույսի խորհրդանշան
- Ձիթենու ճյուղ` խաղաղության խորհրդանշան
- Դափնու ճյուղ` մշակույթի խորհրդանշան
- Մի երիզ, որի վրա երևում են «ՀՕՄ» հապավումը և հիմնադրության տարեթիվը «1910»
ՀՕՄ-ի խորհրդանշական գույնը կապույտն է:
ՀՕՄ-ի դրոշի գույնը կապույտ է, որի վրա սպիտակ գույնով պատկերված է խորհրդանշանը:
