«ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ» ԾՐԱԳԻՐ

ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչությունը, համագործակցելով ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ, իրականացնում է «Նամակ Զինվորին» ծրագիրը:
Ծրագիրը նպատակ ունի դեռահաս hայ աշակերտների կողմից զինվորին գրված խրախուսիչ նամակները պարբերաբար հասցնել սահմանապահ զինվորներին, միաժամանակ՝ բարձր պահելով Հայաստանի և Սփյուռքի երեխաների/պատանիների հայրենասիրական ոգին:
Հաշվի առնելով, որ դպրոցը ազգի ինքնության և անվտանգության պաշտպանության առաջին օղակն է, ծրագրի մեկնարկը սկսվեց հանրակրթական դպրոցներից և ընդլայնվեց` ընդգրկելով քոլեջներ, ԲՈՒՀ-եր:
